
Առողջապահության առաջնորդության ծրագիրն արդեն իսկ կայուն հետագիծ ունի. շուրջ 21 Բժիշկ-առաջնորդներ իրենց ակտիվ գործունեությունն են իրականացնում առաջին և երկրորդ սերունդների շարքում։ Ծրագիրը վերապատրաստում և տեղակայում է առողջապահության առաջնային պահպանման օղակի բժիշկներին որպես Բժիշկ-առաջնորդներ, որոնք պատրաստ են համայնքային մակարդակում իմաստալից փոփոխություններ իրականացնել։ Կառուցված լինելով չորս հիմնական սյուների՝ Առաջնորդության, Համայնքային ներգրավվածության, Որակի և հետազոտության, և Բժշկական հմտությունների և գիտելիքների շուրջ՝ երկամյա ծրագիրը վերապատրաստում է բժիշկներին ոչ միայն բարձրորակ խնամք մատուցելու, այլև ոլորտում համակարգային վերափոխումներ իրականացնելու ուղղությամբ։
Երրորդ սերնդի համար ընտրված մասնակիցները կսկսեն մեկամսյա ինտենսիվ Առողջապահության ակադեմիայով՝ 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որին կհաջորդի երկու տարվա առաջնորդական և մասնագիտական վերապատրաստումը, մենթորությունը, պրեսեպտորական հանդիպումները և նախագծերի իրականացումը։
Համաշխարհային մակարդակի վերապատրաստումից, տեղական ու միջազգային փորձագետների ցանցից օգտվելու հնարավորությունից բացի, Ծրագրի շահառուները ստանում են ամսական ֆինանսական աջակցություն՝ 100,000 ՀՀ դրամ իրենց համայնքներում ծառայող Բժիշկ-առաջնորդների դեպքում և 150,000 ՀՀ դրամ՝ գործուղվող բժիշկների դեպքում: Այս աջակցությունը տրվում է Ծրագրի շրջանակներում որակի բարելավման նախագծի և համայնքային առողջության նախագծի պատշաճ իրագործման, և Հայաստանի գյուղական վայրերում ապրելու հետ կապված ծախսերը հոգալու նպատակով:

«Սա անհավանական հնարավորություն է նպատակասլաց ընտանեկան բժիշկների համար, ովքեր ունեն առաջնորդական ներուժ, միանալու մեր Բժիշկ-առաջնորդների շարքերին», - ասաց գործադիր տնօրեն Լուսինե Մանուկյանը:
Ծրագրի մասնակցության հայտը բաց է գործող ընտանեկան բժիշկների, Հայաստանի մարզային համայնքներ գործուղվել ցանկացող ընտանեկան բժիշկների և մինչև 2026 թվականի դեկտեմբերն ընտանեկան բժշկության օրդինատուրան ավարտող դիմորդների համար: Դիմորդները պետք է ունենան ընտանեկան բժշկության օրդինատուրայի վկայական՝ տրված լիցենզավորված բժշկական համալսարանից և ցուցաբերեն գերազանց բանավոր և գրավոր հայերենի իմացություն:
Դիմումները բաց են 2026 թվականի ապրիլի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը, 23:59 հայկական ժամով:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ստորև՝