


Բժիշկ-առաջնորդները զարգացնում են առաջնորդական հմտություններ՝ բժշկական հաստատություններ ղեկավարելու, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու, տարածաշրջանային և պետական առողջապահական ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը մասնակցելու համար:




Բժիշկ-առաջնորդները համագործակցում են համայնքի բնակիչներիհետ՝ բացահայտելու նրանց առողջապահական ընկալումները,մշակութային սովորույթներն ու յուրահատուկ կարիքները՝ համայնքիարժեքներին ու նպատակներին համապատասխանողառողջապահական նախաձեռնություններ նախագծելու համար։


Բժիշկ-առաջնորդները օգտագործում են որակի բարելավմանգործիքներ և ապացուցահեն մոտեցումներ՝ իրենց բժշկականհաստատություններում ծառայությունների մատուցման որակըբարձրացնելու համար, որով նրանք զարգացնում են առաջնորդականկարողություններ, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում կայունև նշանակալի փոփոխություններ մղելու համար։




Բժիշկ-առաջնորդները զարգացնում են մասնագիտականգրականության օգտագործման, մասնագիտականկարողունակությունների և ապացույցների վրա հիմնվածբժշկության կիրառման հմտություններ (մեր ռազմավարականգործընկեր ՀԵՆԱՐ հիմնադրամի աջակցությամբ):
Բժիշկ-առաջնորդների ձեռք բերած հմտությունները նրանց հնարավորություն են տալիս դառնալ ազդեցիկ մասնագետներ և առողջապահության ոլորտում համակարգային փոփոխությունների շարժիչ ուժ։
Առողջապահության առաջնորդության ծրագրի առավելությունները`
- Տեղական և համաշխարհային մենթորական աջակցություն և փորձագետների ցանց
- Համաշխարհային մակարդակի վերապատրաստում և ուսումնական ծրագիր
- Կարողությունների ամրապնդում
- Հիվանդների հետ գործնական պրակտիկա պրեսեպտորների աջակցությամբ
- Հետազոտություններ անցկացնելու հնարավորություն
- Միջազգային կոնֆերանսների մասնակցության հնարավորություն