%20(2000%20x%20800%20px).png)
.jpg)
Փուլ I. Դիմումի ներկայացում (2025թ․ հուլիսի 14 մինչև օգոստոս 31)
Հետաքրքրված անձինք պետք է ամբողջացնեն հայտադիմումը և կցեն իրենց ինքնակենսագրականը ըստ հայտում նշված օրինակի։
Փուլ 2. Խմբային աշխատանք (2025թ․ սեպտեմբեր)
Երկրորդ փուլում դիմորդները հրավիրվելու են առցանց խմբային աշխատանքի Zoom հարթակով՝ 1-2 ժամ տեվողությամբ։
Փուլ 3. Հարցազրույց 1 (2025թ․ հոկտեմբեր)
Այս փուլում կիրականացվի հարցազրույց «Առողջ Հայաստան» հիմնադրամի հետ, որի արդյունքում ընդունված դիմորդները պետքէ իրենց մասնակցությունը Ծրագրին հաստատեն մինչև հոկտեմբերի վերջը։
Փուլ 4. Հարցազրույց 2 (2025թ․ նոյեմբերին)
Այն դիմորդները, ովքեր նոր են ավարտում օրդինատուրան կամ չունեն մշտական աշխատանք որպես ընտանեկան բժիշկ Հայաստանի մարզերից մեկում, կամ ցանկանում եմ տեղափոխվել նոր համայնք, հարցազրույց կանցնեն մի քանի ԱԱՊ կենտրոնների տնօրենների հետ տեղակայման վայր գտնելու համար։
Այն դիմորդները, ովքեր արդեն աշխատում են որպես ընտանեկան բժիշկ մարզերում, պետք է տրամադրեն իրենց գործատուի համաձայնագիրը Ծրագրին մասնակցելու համար:
Փուլ 5. Պայմանագրի ստորագրում (2025թ․նոյեմբերին)
Մասնակցությունը հաստատած դիմորդները կստորագրեն պայմանագիր որովկպարտավորվեն մասնակցելու Առողջապահության ակադեմիային և Առողջապահության առաջնորդությանծրագրին ՀՀ մարզերում` 2 տարով։
Ծրագրի համար դիտարկվում են ՄԻԱՅՆ ընտանեկան բժիշկները, ովքեր`
Լիցենզավորված բժշկական համալսարանի օրդինատուրայի շրջանավարտի կոչում`ընտանեկան բժշկության մասնագիտացմամբ:
Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն։
Անգլերենի տարրական իմացություն (ցանկալի է)։
Անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (սեղմելով «դիմիր հիմա» կոճակըներքևում) և սպասել հաստատման նամակի:
ԿԱՐԵՎՈՐ: Հետևողական եղեք հայտում Ձեր տվյալների ճշգրտությանը, քանի որհաստատումը ստանալու եք հայտում նշված էլ-հասցեին:
.jpg)
Ստեղծել տեսլական ունեցող առողջապահական առաջնորդների և առաջնային բուժօգնության պաշտպանների աճող համայնք, որոնք կդառնան Հայաստանի առողջապահական համակարգի փոփոխության խթանող ուժ։
Խթանել առողջապահության զարգացումը՝ ձևավորելով համագործակցային առաջնորդություն և տվյալահեն քաղաքականություն՝ կենտրոնանալով կանխարգելման, կրթության և բոլորի համար խնամքի հասանելիության վրա։
Աշխատել Հայաստանի առողջապահական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ՝ համատեղ ձևավորելու ավելի արդար, ներառական և արձագանքող առողջապահական համակարգ, որի հիմքում կլինի կանխարգելումը։