Ի՞նչ է նշանակում լինել HFA առողջապահության առաջնորդ։

Մենք հավատում ենք, որ ամուր առողջապահական համակարգի հիմքը լավ առաջնորդությունն է։ «Առողջ Հայաստան»-ի առողջապահական առաջնորդը կարեկցող փոփոխության գործիչ է, ով հզորացնում է համայնքները՝ նորարար խնամքի, համագործակցային առաջնորդության և Հայաստանի առողջապահական համակարգը երկարատև ազդեցությամբ փոխելու հանձնառության միջոցով։ Ստորև ներկայացնում ենք այդպիսի առաջնորդ դառնալու ուղին։

Առողջապահական առաջնորդության ծրագրի ծառայության ուղին

«Առողջ Հայաստան»-ի առաջնորդության զարգացման և ծառայության ուղին բաղկացած է երեք տարբեր փուլերից։

Տաղանդների ներգրավում առողջապահական համակարգում

Մենք հավաքագրում ենք Հայաստանի ամենահեռանկարային առողջապահական մասնագետներին՝ ծառայելու որպես առողջապահական առաջնորդներ գյուղական համայնքներում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։

Առաջնորդոյթյան զարգացում

Մենք պատրաստում, աջակցում և զարգացնում ենք այս առաջնորդներին որպես փոփոխության գործիչներ՝ նրանց համայնքներում հազարավոր մարդկանց կյանքի վրա ազդեցություն թողնելու համար։ Նրանք ձեռք են բերում առաջնորդության ամուր հիմք՝ ամբողջ կյանքի ընթացքում առողջապահության համակարգային փոփոխությանը նպաստելու համար։

Շրջանավարտների դեսպանություն

Հենվելով Առողջապահական առաջնորդության ծրագրի և ծառայության շրջանի ձևափոխող փորձառության վրա՝ կառուցում ենք բարձրորակ և մատչելի առողջապահության պաշտպանների շարժում՝ մեր շրջանավարտ դեսպանների ցանցի միջոցով։