Առողջապահության առաջնորդության ծրագիր

Զարգացնել ապրումակցող առաջնորդներ, ովքեր օժտված են առաջնորդելու, պաշտպանելու և նորարարական հմտություններով՝ ապահովելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը լինի արդար և կայուն ապագա սերունդների համար։

Վերապատրաստում ենք առողջապահության առաջնորդների նոր սերունդ

Մենք վստահ ենք, որ կրթելով առողջապահական առաջնորդների նոր սերունդ, ովքեր սերտորեն կապված են իրենց համայնքների հետ և հմուտ են փոփոխությունների կառավարման մեջ, կհասնենք համակարգային առողջապահական փոխակերպման Հայաստանում, քանի որ նրանք կխթանեն պրոակտիվ առողջապահական կառավարման մշակույթը ողջ երկրում։

Ծրագրի մասին

Ծրագիրը վերապատրաստում և տեղակայում է Հայաստանում գործողընտանեկան բժիշկներին, ովքեր պատրաստ են ծառայելու Հայաստանիգյուղական շրջաններում որպես առաջնորդներ:

Առողջապահության առաջնորդների ուսուցման և զարգացման HFA մոդելը հիմնվում է չորս հիմնական ուղղությունների վրա`

Բժիշկ-առաջնորդները զարգացնում են առաջնորդական հմտություններ՝ բժշկական հաստատություններ ղեկավարելու, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու, տարածաշրջանային և պետական առողջապահական ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը մասնակցելու համար:

Բժիշկ-առաջնորդները համագործակցում են համայնքի բնակիչներիհետ՝ բացահայտելու նրանց առողջապահական ընկալումները,մշակութային սովորույթներն ու յուրահատուկ կարիքները՝ համայնքիարժեքներին ու նպատակներին համապատասխանողառողջապահական նախաձեռնություններ նախագծելու համար։

Բժիշկ-առաջնորդները օգտագործում են որակի բարելավմանգործիքներ և ապացուցահեն մոտեցումներ՝ իրենց բժշկականհաստատություններում ծառայությունների մատուցման որակըբարձրացնելու համար, որով նրանք զարգացնում են առաջնորդականկարողություններ, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում կայունև նշանակալի փոփոխություններ մղելու համար։

Բժիշկ-առաջնորդները զարգացնում են մասնագիտականգրականության օգտագործման, մասնագիտականկարողունակությունների և ապացույցների վրա հիմնվածբժշկության կիրառման հմտություններ (մեր ռազմավարականգործընկեր ՀԵՆԱՐ հիմնադրամի աջակցությամբ):

ԴԱՐՁԻՐ ԲԺԻՇԿ-ԱՌԱՋՆՈՐԴ

Ծրագիրը մեկնարկում է մեկամսյա Առողջապահության ակադեմիայով (Healthcare Academy)՝ վերոնշյալ  չորս ուղղությունների ներածական ծրագրի հիման վրա: Սա ծրագրի անբաժանելի մաս է և մասնակցությունը պարտադիր է: Ակադեմիան տեղի կունենա առերես նոյեմբերի 12-16ը և դեկտեմբերի 3-6ը, և առցանց նոյեմբերի 16-30ը: Այնուհետ երկամյա գործունեության շրջանակներում Բժիշկ-առաջնորդներնիրականացնում են երկու նախագիծ և անցնում վերապատրաստումներ (մանրամասները
էջ 6-ում):

Ծրագիրն ավարտելուն պես, մասնակիցները կդառնան շրջանավարտ և կմիանան մեր շրջանավարտների համայնքին:

Դիմիր Հիմա
Մենք պատկերացնում ենք մի Հայաստան, որտեղ բոլորը հասանելիություն ունեն բարձրորակ, հիվանդակենտրոն առողջապահական համակարգի։